ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Անալիտիկ» կենտրոնն ընդգրկում է համանուն մամուլի ակումբ, վերլուծական կենտրոն և www.analitik.am կայքը: «Անալիտիկ» կենտրոնը հիմնադրել և հրատարակել է համանուն թերթ, հանդիսանում է «ԱՍ» քաղաքական հասարակական մրցանակաբաշխության հիմնադիրը և կազմակերպիչը:

«Անալիտիկ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ և ասուլիսներ:

«Անալիտիկ» կենտրոնը բաց է հասարակության բոլոր անդամների համար, մասնավորապես այն քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են և ովքեր ունեն անաչառ լրատվական աջակցության կարիք։

2015 թվականին Analitik.am լրատվական կայքն անդրադարձավ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի գործունեությանը՝ փաստերով ներկայացնելով վերջինիս գործունեության սպառնալիքները ՀՀ անվտանգության համար։

Այդ օրերից սկսված «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր և տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ սկսվեց հետապնդում, ինչի արդյունքում նրան 2016 թ․-ի մայիսի 3-ին ապօրինաբար կալանավորեցին։ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվեց 4 տարբեր շինծու մեղադրանք, որոնցից 3-ով նա արդարացվեց: 1 տարի 3 ամիս ապօրինաբար բանտարկվելուց հետո մեկ մեղադրանքով ՀՀ առաջին ատյանի քրեական դատարանը մեղադրական վճիռ կայացրեց, որի հիմքում չկար դրված որևէ ապացույց կամ հիմնավոր պատճառ։

Անի Հովհաննիսյանն ապօրինի կալանքի տակ մնաց ընդհանուր առմամբ 1 տարի 6 ամիս։ Անալիտիկի հիմնադրի բանտարկությունը որոշ կազմակերպություններ որակեցին որպես քաղաքական հետապնդում։ Հովհաննիսյանն ապօրինի անազատության մեջ գտնվելու ընթացքում, այնուհետև ազատության մեջ հայտնվելու պահից շարունակում է պայքարել խոսքի ազատության և իր իրավունքների վերականգնման համար՝ թե՛ իրավական, թե՛ հասարակա-քաղաքական, թե՛ բարոյական հարթության մեջ։