Տեսանյութեր Ֆեյսբուք 

Բայց աշխարհով մեկ խայտառակ արեցին եւ իրենց, եւ մեր ժողովրդին․ Պ․ Հայրիկյան՝ երեկվա միջադեպի մասին

analitik.am

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտա իր այցելությունից ու այնտեղ պատահածից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես լաւ եմ. իմ նկատմամբ որեւէ բռնարարք չի եղել»:

Հայրիկյանն ակնկալում է, որ տեղի ունեցածի համար մեղավորները պետք է հրապարակային ներողություն խնդրեն.

«Իրականում ամոթալի ու դատապարտելի պատահարից յետոյ մոտ մէկ ու կէս ժամ եղել ենք առաջին գծում՝ «բարիկադի» մոտ։ Ցաւօք, իսկապէս մեր մարդկանցից շատերի, նաեւ կանանց նկատմամբ խուլիգանական արարք դրսեւորուել է։ Կեղծ ցուցարարների ու նրանց մակարդակի «լրագրողների» մտավարժանքները բանի տեղ մի դրեք։ Խաղաղ ցոյցի դուրս եկած մարդը չի հարձակուի խաղաղ քաղաքացու վրայ։ Սա պիտի մտահոգեր իրական լրագրողին։ Ուրեմն իրական ցուցարարներ չէին այլ ներդրուածներ ու դրանց ազդեցութեան տակ ընկած միամիտներ։ Աստուած իրենց հետ, բայց աշխարհով մեկ խայտառակ արեցին եւ իրենց, եւ մեր ժողովրդին։ Ուրեմն միասին սպասենք իրական պատասխանատուների հրապարակային ներողութեանը (որ ինձ պէտք չի, այլ՝ իրենց)»:

Հիշեցնենք, որ Պ․ Հայրիկյանը Բաղրամյան պողոտա էր բերել ԵՄ դրոշները, սակայն ցուցարարները պահանջեցին հեռացնել այն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից