Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանի և Թուրքիայի վերաբերյալ Հիլարի Քլինթոնի նամակների մի մասը հրապարակվել է

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հիլարի Քլինթոնի` պետքարտուղարի պաշտոնում առաջին տարվա էլեկտրոնային նամակների մի մասը: Այս մասին հաղորդում է panorama.am-ը` հղում անելով The New York Times-ին:

Այդ նամակներում ԱՄՆ-ի այդ ժամանակվա պետքարտուղար Քլինթոնն անդրադարձել է առօրյա, ինչպես նաև մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցյուրիխյան արձանագրություններին:

Ամերիկյան մեկ այլ պարբերական` Los Angeles Times-ը հրապարակել է 2009թ-ի օգոստոսի ընթացքում ուղարկված և ստացված նամակներից մի հատված, որը հենց վերաբերում է Հայաստանին և Թուրքիային:

Հիլարի Քլինթոնը նամակներից մեկում իր օգնական Հումա Աբեդինից ցանկանում է հստակ իմանալ, թե բանակցությունների օրակարգում ինչ հարցեր կան դրված: Մեկ այլ նամակում պետքարտուղարը հարցնում է, թե ինչ է Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Դավութօղլուի անունը, իսկ օգնականը պատասխանում է՝ Ահմեդ:

Քլինթոնի նամակագրությունից բացի հրապարակվել են նաև նրա այն ժամանակվա մեկ այլ օգնականի` Ֆիլիպ Գորդոնի և վերոհիշյալ Հումա Աբեդինի նամակագրությունը, որտեղ ևս շոշափվել են հայ-թուրքական հարաբերությունները և արձանագրությունները:

Մասնավորապես` Ֆիլիպ Գորդոնը Աբեդինին է ուղարկում տեքստի պատճեն՝ նշելով, որ թուրքերը համաձայն են այն հրապարակել եթե հայերը համաձայնվեն:

«Եվ նրանք կհամաձայվեն միայն այն դեպքում, եթե Թուրքիան նախապես համաձայնություն հայտնի փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին»,- հավելել է նա:

Գորդոնը նաև հաղորդել է. «Շվեյցարիայի ԱԳ նախարարին խնդրել եմ առաջինն ընդառաջել Դավուին, և եթե դա հաջողության չբերի, մեզ, հավանաբար, պետք կգա Հիլարի Քլինթոնը»:

Մեկ այլ նամակում պետքարտուղարի օգնականը գրում է. «Մենք տեղեկացրեցինք, որ նա պատրաստվում է զանգահարել (կարծում եմ՝ Դավուն Սլովենիայում է, բայց պետք է հասանելի լինի): Կարծում եմ՝ մեկ կամ երկու բառերի փոփոխությունից հետո ստացանք նրա համաձայնությունը տեքստի վերաբերյալ, և Դավուն կիմանա, որ առանցքային հարցը ստորագրության և խորհրդարաններին ներկայացնելու ամսաթվի հարցերի համաձայնեցումն է: Մենք թուրքերին ասացինք, որ դա «պետք է լինի» հոկտեմբերի սկզբին: Եթե ընդհանրապես նրանք համաձայվեն որևէ ամսաթվի, ապա դա, հավանաբար, կլինի հոկտեմբերի 12-ը: Ավելի դժվար կլինի համոզել մյուս կողմին, բայց նվազագույնը, որ մեզ անհրաժեշտ է, այդ ամսաթիվն է»:

Նույն շարքից