Իրավական 

Ֆրանսիայում 8 երեխաներ սպանած մայրը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

analitik.am

Ֆրանսիայում դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել տնային տնտեսուհի Դոմինիկ Կոտրեին, ով սպանել է իր 8 երեխաներին։  Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Մարդասպանը նախկինում բուժաշխատող է եղել, 1989-2000թթ. ընթացքում  8 անգամ հղիացել է ու գաղտնի ծննդաբերել:

Նա ունեցել է սեռական կապի իր հոր հետ, և որոշել է սպանել երեխաներին, կարծելով, թե նրանք իր հորից են ծնված:

Սակայն բժշկական թեստերի արդյունքները վկայում են, որ սպանված բոլոր երեխաները եղել են նրա օրինական ամուսնուց:

Նույն շարքից