Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ԱՄՆ անկախության օրվա առիթով։

«Ներկայում քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որի ընթացքում կբարձրացվի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը»,– ասել է Սեկուտան, հաղորդում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը` հղում անելով Թրենդ գործակալությանը։

Նրա խոսքով, երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ կկարողանան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման ուղիները։

Նույն շարքից