Ռազմական 

Դաշնակիցների օդուժը Սիրիայում լիկվիդացրել է ԻՊ առաջնորդներից մեկին

analitik.am

Ինչպես հաղորդում է Fars  լրատվական գործակալությունը, ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը վնասազերծվել է դաշնակիցների օդուժի հարվածների ընթացքում:

Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը, նշելով որ Սիրիայի հյուսիսային մասում գտնվող Շադադի քաղաքում լիկվիդացվել է ԻՊ առաջնորդներից մեկը՝ Թարք ալ-Ավնին:

Նրա խոսքերով ավելի վաղ Իրաքում վնասազերծվել էր վերջինիս եղբայր Ալին:

Վնասազերծված գրոհայինը զբաղվում էր իսլամականների հավաքագրմամբ ու ֆինանսական միջոցների հայթայթմամբ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԻՊ գրոհայինները Սիրիայում գրանցել են մի շարք ռազմական հաջողություններ, մասնավորապես գրավել Պալմիրան, որտեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Դամասկոս, ինչպես նաեւ իրենց վերահսկողությունը հաստատել Իդլիբ պրովինցիայում:

 

 

 

Նույն շարքից