Ռազմական 

ԴԺՀ-ն դուրս է բերել իր զորամիավորումները Շիրոկինոյից. Բասուրին

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի աշխարհազորայինները դուրս են բերել իրենց զորամիավորումները Մարիուպոլի ու Նովոազովսկի միջեւ գտնվող Շիրոկինո բնակավայրից:

Այս մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ներկայումս բնակավայրը անմարդ է:

Շիրոկինոն համարվում է ռազմաճակատի հարավային ամենաթեժ հատվածը, որտեղ պարբերաբար ընթանում են ռազմական բախումներ, գործի են դրվում տանկեր ու հրետանի:

Շիրոկինոյում նախատեսվում է ստեղծել չեզոք գոտի ու բացառել ռազմական գործողությունների հավանականությունը:

 

 

Նույն շարքից