Բիզնես Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Հունաստանը պաշտոնապես սնանկ է հայտարարվել

analitik.am

Հունաստանը միջազգային վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվեից 2 օր առաջ պաշտոնապես պետականորեն սնանկ է հայտարարվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Երկրի բացարձակ անվճարունակությունը հուլիսի 3-ին արձանագրել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF):

«ԱՄՀ ղեկավարը տնօրենների խորհրդին տեղեկացրել է Հունաստանի պարտքերը չվճարելու մասին: Դա երկրին հանգեցրել է EFSF-ի առաջ պարտավորությունների չկատարման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ին Հունաստանում նշանակված է վարկատուների պայմանների ընդունման վերաբերյալ հանրաքվե:

Նույն շարքից