Ռազմական 

Հունաստանը կարող է լքել ՆԱՏՕ-ն. Ամերիկյան գեներալ

analitik.am

Հունաստանի շուրջ ծագած ճգնաժամը կարող է հանգեցնել Աթենքի ու եվրոպական երկրների միջեւ հարաբերությունների սառեցմանը:

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծովակալ, գեներալ Ջեյմս Ստավրիդիսը, նշելով, որ հեռանկարում հնարավոր է Հունաստանի անդամակցության դադարեցումը հյուսիսատլանտյան դաշինքին:

Ինչպես տեղեկացնում է ANNA NEWS գործակալությունը, զինվորականի կարծիքով հունական ճգնաժամի սրման պայմաններում, Հունաստանի իշխանությունները կարող են մերձենալ Ռուսաստանի հետ ու լքել ՆԱՏՕ-ն:

Նրա համոզմամբ առաջիկայում անհրաեշտ է ջանքեր իրագործել ու կարգավորել հունական ճգնաժամն ու թույլ չտալ Ռուսաստանի ու Հունաստանի մերձեցմանը, որը կարող է տխուր հետեւանքներ ունենալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար:

 

 

Նույն շարքից