Տնտեսություն 

Չինաստանը կշարունակի համագործակցությունը Հունաստանի հետ

analitik.am

Չինաստանը պատրաստ է շարունակել ու զարգացնել երկկողմ հարաբերությունները Հունաստանի հետ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում:

Հունիսի 30-ին Հունաստանը չի կարողացել կատարել վարկային մուծումները, որին ի պատասխան ԵՄ-ը վերջինից պահանջել է նոր ռեֆորմներ իրականացնել ու կիրառել կոշտ տնտեսական քաղաքականություն:

Հունաստանի վերավարկավորման հարցի շուրջ հունիսի 5-ին կանցկացվի համընդհանուր հանրաքվե:

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա վերջինս Հունաստանին պատրաստ է  տրամադրել երկարաժամկետ վարկ՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնել է ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը, ավելացնելով, որ Պեկինը ցանկանում է Հունաստանին տեսնել համաեվրոպական ընտանիքում ու պատրաստ է կառուցողական օժանդակություն ցուցաբերել այս հարցում:

 

 

 

 

Նույն շարքից