Տնտեսություն 

Եվրահանձնաժողովը Հունաստանին պատրաստ է ցուցաբերել տեխնիկական օգնություն

analitik.am

Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին առաջարկել տեխնիկական օգնություն, եթե կիրակի օրը կայանալիք հանրաքվեից հետո բանակցությունների առաջարկ լինի, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Die Welt-ին տված հարցազրույցում:

«Իհարկե, Եվրահանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հունաստանի կառավարության հետ ու առաջարկել տեխնիկական օգնություն»,-ասել է նա:
Վերջինս նաև նշել է, որ դրա համար անհրաժեշտ է Հունաստանի կառավարության վստահություն ներշնչող ռազմավարություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ցանկանում է համաձայնագիր կնքել վարկատուների հետ հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում:

Նույն շարքից