Հասարակություն 

Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ակտիվիստի, որի մոտից առգրավվել է կռփազենքը

analitik.am

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները այսօր ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ և կռփազենքն էլ գտել է փողոցում:

Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:

 

Նույն շարքից