Հասարակություն 

Ադանայի քաղաքապետը վիրավորել է հայ պատգամավորներին

analitik.am

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ քաղաքապետերի ռասիզմ եւ ատելություն պարունակող հայտարարություններին ավելացել է եւս մեկը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ադանայի քաղաքապետ, MHP-ի անդամ Հուսեյն Սոզլուն Twitter-ի իր էջում փորձել է վիրավորել հայ պատգամավորներին՝ օգտագործելով Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի անունը։

«Ադանայում ապրող Մանուկյանի զարմիկը երջանիկ է։ Երեք մորաքույրի երեխաներ եւս մտան խորհրդարան։  «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից. «Ժողովրդա-հանրապետական»-ից եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից։ Ինչքան էլ, որ հպարտանան, քիչ է»,-գրել է Ադանայի ազգայնամոլ քաղաքապետը։

Ռասիստական այս գրառումից հետո Twitter-ի օգտատերերը խիստ քննադատել են այս գրառումը, որից հետո քաղաքապետը ջնջել է այն, սակայն մեկ այլ ռասիստական գրություն է արել. «Թուրքիայի խորհրդարանում «թուրքերը ցեղասպանություն են արել» ասողների հանդեպ քաղաքավարություն չենք կարող դրսեւորել»։

Նույն շարքից