Պատահարներ 

Հրդեհ Արդարադատության նախարարության շենքում

analitik.am

Հուլիսի 4-ին՝ ժամը 01:21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ  ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին:

Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով:

Նույն շարքից