Ֆեյսբուք 

Մարդկային աբսուրդը կամ Պալմիրան ու եզդի ժողովուրդը

analitik.am

Ամիսներ առաջ եզդի ժողովուրդը հնարավոր բոլոր տեղերում խնդրեց, որ եզդիներին պաշտպանեն Իսլամական պետության զինյալներից, բայց մարդասիրական Եվրոպան, հումանիզմից խոսող ԱՄՆ-ն և ճիշտ ու սխալ զատող Ռուսաստանը ոչ մի ձև չցանկացան օգնել այն մանուկներին, ովքեր կոտորվում էին: 100 տարի առաջ այս եռյակն իր նավերով, սհաթով ու դեսպաններով չկարողացավ օգնել հայերին, ավելի ճիշտ չցանկացավ:

Հիմա աշխարհը մի տեսակ գազազել է, էլ չեն կարողանում հանդուրժել: Ինչո՞ւ, որովհետև Պալմիրիայում կարևոր պատմամշակութային արժեքներ են ոչնչացվում: Համաձայն եմ, Պալմիրան անգին է, սակայն, մարդկային կյանքը չգնահատելով, սուտ բարեպաշտ պետք չի ձևանալ, եղունգ կրծել ու կարկափել ինչ-որ անշունչ արժեքների համար: Անշունչ արժեքները դարերին շնչավորներն են թողնում: Գնահատենք մարդկային կյանքը:

Նույն շարքից