Ամենաընթերցվածներ Գլխավոր Իրավական Վերլուծական 

Բազմաթիվ խախտումներ՝ սուտ ցուցմունքներ, փորձաքննության արդյունքների կեղծումներ... ի պաշտպանություն ՀՀ ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի

analitik.am

Հունիսի  24-ին Մասիս քաղաքում` Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական հերթական նիստը:

Վերջին կայացած դատական նիստում պաշտպան Ս․ Ամիրխանյանի միջնորդությունը դատավորը բավարարեց և որոշվեց հրապարակել գործում եղած և պաշտպանի միջնորդությամբ նշված բոլոր փաստաթղթերը։ Նշենք, որ պաշպանի բոլոր միջնորդությունները վերաբերում են քրեադատավարական խախտումներին։

Պաշպան Ս․ Ամիրխանյանը հրապարակեց 05.10.2009  թ․ հաղորդումը ընդունելու մասին արձանագրությունը: Պատգամավոր Կ․ Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը հայտնում է, որ նշված օրը նրանք՝ Կ․ Կարապետյանի անձնական «Mersedes-G» մակնիշի մեքենայով  շարժվում  էին ԱԺ, սակայն Մասիս քաղաք չհասած նրանք կանգնեցրին մեքենան, մեքենան նստեց Ա․ Զադոյանը, ով նստեց մեքենայի հետևի նստատեղին, որից հետո Ա․ Զադոյանը հանեց մեքենայի «կլյուչը» և հարվածեց Կ․ Կարապետյանի գլխին։  Կ․ Կարապետյանը բռնեց Ա․ Զադոյանի ձեռքը, պատգամավորը և վարորդը իջան  մեքենայից, որից հետո Ա․ Զադոյանին իջեցրեցին մեքենայից, ապա Կ․ Կարապետյանը կրակեց  Ա․ Զադոյանի ոտքերին։

Պաշտպան Ս․ Ամիրխանյանը հայտնեց, որ գործով վկա Օ․ Հովհաննիսյանը նույն օրը քննիչին հայտնել է, որ նրանք հասցրել են մեքենայից իջեցնել Ա․ Զադոյանին, (նա ասել է, որ միասին իջել են մեքենայից), սակայն վկան ոչինչ չի ասել Ա․ Զադոյանի ոտքին ամրացված ատրճանակի կամ հաճախակի կռանալու մասին։ Ինչպես նաև այն մասին, որ Կ․ Կարապետյանը մեքենայի մեջ հարվածել և կոտրել է Ա․ Զադոյանի կողերը։

Դատավորը հարցրեց, արդյոք մեղադրողը ցանականում է որևէ կարծիք կազմել այս դեպքի հետ կապված։

Մեղադրող Կ․ Բիշարյանը միանգամից վրդովվեց՝ ասելով, որ «նա իրավասու չէ այս փուլում կարծիք հայտնել»։ Սակայն դատավորը ևս մեկ անգամ հայտնեց, որ կողմերը կարող են իրենց կարծիքները հայտնել։ Սա նրանց իրավունքն է։

Կ․ Բիշարյանը նորից ջղաձգվեց՝ ասելով, որ հետազոտված ապացույցների վերաբերյալ կողմերը կարող են կարծիք հայտնել դատական վիճաբանությունների ժամանակ, և նա նման իրավունք չունի։

Պաշպան Ս․ Ամիրխանյանը կարդաց հաջորդ փաստաթուղթը, որը վերաբերում էր  արգասիքների նմուշներին։ Տվյալ քրեական գործի 09 10 09 թ․ ստացված նմուշների վերաբերյալ քննիչը կազմել է արձանագրություն այն մասին, որ Օ․ Հովհաննիսյանի մարմնից, ձեռքերից և դեմքից կտորի (չթի) վրա վերցրել է թվով վեց  նմուշ, որոնք փաթեթավորվել են առանձին վեց փաթեթներով և կնքվել։

Եզրակացության մեջ  գրված է հետևյալը․ «Փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ փորձաքննության մեջ ներկայացված է պատգամավորի մեքենայի սրահից, վկա Օ․ Հովհաննիսյանի մարմնից, ձեռքերից և դեմքից վերցված հետևյալ նմուշները»։ «Փորձաքննությունը ցանկացել է պարզել հրազենային կրակոցի արգասիքներ կան , թե ոչ, և եթե այո, ապա ինչքանով են դրանք արտահայտված»։

Զննության ժամանակ պարզվել է, որ ներկայացվել են երկու պոլիեթիլենային տոպրակներ, որոնցում եղել են Օ․ Հովհաննիսյանի մարմնից, դեմքից վերցված նմուշներ, որոնք  եղել են ոստիկանության կողմից կնքված փաթեթներում։ Սակայն  նշված տոպրակներում հայտնաբերվել են բինտե խծուծներ։

Բինտե խծուծների վրա չայրված վառոդի նմանվող հետքեր չեն հայտնաբերվել։ Փորձաքննությանը ներկայացված բինտե խծուծների վրա չեն հայտնաբերվել նաև մետաղացման և կրակոցի արգասիքներ։

Քննիչը դեպքից անմիջապես հետո վկա Օ․ Հովհաննիսյանի դեմքից և ձեռքերից չթի վրա վերցրել է հրազենային կրակոցի հետքերի թվով վեց առանձին փաթեթներով նմուշներ, սակայն հատուկ քննչական ծառայության քննիչը զննության բաժնում նշել  է, որ վկա Օնիկ Հովհաննիսյանի դեմքից և ձեռքերից վերցրել է արգասիքի նմուշների, որոնք դրվել են անգույն պոլիեթիլային տոպրակների մեջ, որոնցում եղել է մեկական բինտե խծուծներ և թղթե կտորներ։ Նա նաև հայտնել է, որ բինտե խծուծների վրա կրակոցի արգասիքներ չեն հայատնաբերվել։ Ակնհայտ է, որ հետազոտության են ուղարկվել այլ ապացույցներ։ Վկա Օ․ Հովհաննիսյանի վրայից վերցված ապացույցները փոխվել են այլ նմուշներով։

Սակայն չգիտես ինչու, պատգամավոր Կ․ Կարապետյանից չեն վերցվել կրակոցի արգասիքներ։ Մինչդեռ վկան հայտնում է, որ կրակողը եղել է հենց պատգամավորը։ Նունիսկ փորձ ել չի արվել վերցնել արգասիքի նմուշներ այն դեպքում, երբ առաջին անգամ վկան հայտնել է, որ կրակողը հենց պատգամավորն է։ Վկայից մասամբ վերցվել են նմուշներ, իսկ պատգամավոր Կ․ Կարապետյանից նմուշներ չեն վերցվել։

Այս հարցի վերաբերյալ մեղադրող Կ․ Բիշարյանը, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, հայտնեց, որ չունի իրավունք որևէ բան հայտնելու պաշպան Ս․ Ամիրխանյանի ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ։

Տուժողի ներկայացուցիչ Կ․ Գրիգորյանը այն կարծիքին է, որ «պաշպանը թող այս փաստաթղթերը կարդա ու հրապարակի» (քմծիծաղով ասաց)։

Պաշպան Ս․ Ամիրխանյանը հրապարակեց մեկ այլ փաստաթուղթ։ Արարատի նախկին մարզպետ Հ․ Հովակիմյանը տեղեկացրել է քննիչին, որ Ա․ Զադոյանը նրան խոստովանել է, որ մակարով տեսակի ատրճանակը պատկանում է իրեն։ Հայտարարության հիման վրա քննիչը առաջարկել է նրան ցուցմունք տալ, սակայն վերջինս հրաժարվել է։

Հաջորդ օրը քննիչը զանգահարել է Հ․ Հովակիմյանին և պահանջել, որպեսզի նա ներկայանա։ Սակայն վերջինս հրաժարվել է։ Բացի այդ հայտնել է, որ նման հայտարարություն չի արել։ Նա հայտարարել է, որ ատրճանակը Ա․ Զադոյանինը չի եղել, սակայն չի ցանկանում ցուցմունք տալ։

Փաստորեն անձը հայտարարել է մի բան, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ։ Քննիչը շատ “լոյալ” վերաբերմունք է ցուցաբերել և չի բացատրել, որ նա իրավունք չունի ցուցմունք չտալ։ Նա նաև չի նախազգուշացրել, որ նման դեպքում անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

Դե հասկանալի է, թե ինչու նախկին մարզպետը հրաժարվել ցուցմունք տալուց՝ դեռ ապացուցել է պետք ասածը: Հիշեցնենք, որ ժամանականին Կարո Կարապետյանը հայտարարել էր, որ մտերիմ է նախկին մարզպետ Հ. Հովակիմյանի հետ, հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Պաշպան Ս․ Ամիրխանյանը հրապարակեց  հաջորդ միջնորդությունը։ Պատգամավոր Կ․ Կարապետյանի մեքենայի զննության ժամանակ սրահում արյան հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչդեռ պատգամավոր Կ․ Կարապետյանը ոստիկանությանը հայտնել է, որ մեքենայում հասցրել է կոտրել Ա․ Զադոյանի կողերը։ Այնուհետև «շթի ձևով արյուն է հոսել»։ Բացի այդ Կ․ Կարապետյանը իր հագուստները քննիչին չի ներկայացրել, ասելով, որ հագուստն այն աստիճան է արյունոտվել, որ դրանք դարձել են հագնելու համար անպիտան և այդ պատճառով կնոջն ասել է, որպեսզի դեն նետի։

Ա․ Զադոյանի հագուստի զննումից պարզ դարձավ, որ սվիտերի աջ հատվածում արնանման հետքեր չկան, ինչպես նաև մեքենայի հետնամասում նույնպես հետքեր չկան։ Այս ամենը հաստատում է, որ Կ․ Կարապետյանը չի անցել մեքենայի հետնամաս, Ա․ Զադոյանին մեքենայում հարվածներ չի հասցրել և մեքենայի մեջ չի կոտրել վերջինիս կողոսկրերը։

Այլ պարագայում Ա․ Զադոյանի հագուստի վրա, ինչպես նաև մեքենայի սրահի հետնամասում, թիկնակների վրա և այլն  Կ․ Կարապետյանի գլխից շթի նման հոսող արյունը կլիներ։

Կ․ Կարապետյանի ցուցմունքները մտացածին են։ Նրանք ոչ միայն չեն համապատասխանում բոլոր տվյալներին, այլ  հակասում են քրեական գործի փաստացի այն դետալներին, ինչի մասին նշվեց վերևում։

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ պատգամավորը Ա․ Զադոյանին անօգնական կերպով գցել է գետնին և ոտքերով հարվածներ հասցրել։ Եվ դիտավորությամբ ծանր վնաս պատճառել վերջինիս առողջությանը։

Պաշպան Ս․ Ամիրխանյանը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն, որը վերաբերում է տուժողի ներկայացուցիչ Կ․ Գրիգորյանին և երկու վկաներին։ Վկաներից ցուցմունք է վերցվել քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Վկաներ Ռոբերտ Մովսիսյանը և Էդուարդ Թարվերդյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել են փաստաբան Կրոմվել Գրիգորյանի ցուցմունքի համաձայն, ով այդ ժամանակ  չի հանդիսացել պատգամավոր Կ․ Կարապետյանի ներկայացուցիչը։ Նա դեպքի հաջորդ օրը պարզապես ներկա է եղել Կարո Կարապետյանի լրացուցիչ հարցաքննությանը՝ ոչ թե պաշտպանի, այլ  ներկայացուցչի կարգավիճակով։ Սակայն տեղի է ունեցել երկու վկաների  անօրինական կարգով հարցաքննություն։

Բացի դա “Կրոմվել Գրիգորյան” ՍՊԸ-ի փաստաբան Վահագն Բաբայանը երկու վկաներին հարցաքննության ողջ ընթացքում  ուղղորդել է նրանց։  Վկաները ցուցմունք են տվել հօգուտ պատգամավոր Կ․ Կարապետյանի:

Նույն շարքից