Միջազգային Քաղաքականություն 

Մենք ոչ մի կտոր ուկրաինական հող չենք հանձնի. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է երկրի արեւելքում ծագած հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության առաջնայնությունը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։

«Գիտակցելով խնդրի արժեքը՝ ես պնդել եմ և կպնդեմ, որ առաջնայինը քաղաքական կարգավորումն է։ Իհարկե մենք խաղաղության կողմնակից ենք։ Բայց այդ խաղաղությունը չպիտի լինի ցանկացած գնով։ Մենք ոչ մի կտոր ուկրաինական հող չենք հանձնի։ Մեր նպատակն է վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Պորոշենկոն։

Նույն շարքից