Հայաստան Քաղաքականություն 

Ամերիկահայ բարերարներին ընդունել է Արցախի նախագահը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներ Փիթեր Տուրյանին և Լևոն Ասլյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի օգտագործումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` ընդգծելով, որ ներհայկական կապերի խորացումը միշտ էլ եղել է մեր պետականաշինության առանցքային բաղադրամասերից մեկը:

Նույն շարքից