Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում թթվասերի արտադրությունը կրկնապատկվել է

analitik.am

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ.-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 579.0 հազար լիտր պաղպաղակ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 83,2%-ով:

Նշենք, որ 2014 թվականի հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 1 954.1 հազար լիտր պաղպաղակ:

Նշված ժամանակահատվածում 6,7%-ով աճել է նաև կաթի արտադրության ծավալը՝ կազմելով 211.5 մլն լիտր: 2014թ-ին հունվար-մայիսին արտադրվել է 198.3 մլն լիտր կաթ:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին մածունի արտադրության ծավալները նույնպես աճել են 81,2%-ով: Եթե 2014 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 1 445.9 տոննա մածուն, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում՝ 2 619.4 տոննա:

Ինչ վերաբերում է թթվասերին, ապա այստեղ ևս աճ է արձանագրվել՝ 2.1 անգամ: Այս տարվա հունվար-մայիսին արտադրվել է 2 452.3 տոննա թթվասեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 163.2 տոննա:

Նույն շարքից