Առողջապահություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Երբ աշխատանքը պարտականություն է

analitik.am

Մեր օրերում ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել ըստ նախասիրության, և հաճախ ստացվում է այնպես, որ աշխատանքը պարզապես ատելի է դառնում: Սրանից խուսափելու երկու ուղի կա` կամ փորձել սիրել արած գործը, կամ փոխել աշխատավայրը:

Եթե չեք համակերպվում Ձեր ներկայիս գործի հետ, ունեք այլ առաջարկներ ու շտապում եք փոխել ներկա աշխատանքը, ապա հոգեբանները խորհուրդ են տալիս նախ մտածել: Անթերի վայրեր չեն լինում: Աշխատավայրի փոփոխությունը կբերի նոր հարաբերությունների հաստատման, որոնց ընթացքում հնարավոր են նոր' ավելի լուրջ կոնֆլիկտներ: Ավելի լավ է փորձեք սիրել Ձեր աշխատանքը կամ դրա որոշ կողմերը:

Գնահատեք Ձեր գործի առավելություններն ու թերությունները: Հավանաբար Դուք ունեք այնպիսի հնարավորություններ, որոնք չունեն շատ այլ աշխատող մարդիկ… Ասենք, գուցե Ձեր աշխատավարձն է բարձր, կամ կոլեգաներն են շատ լավը, կամ, օրինակ, Դուք կարող եք ցանկացած պահի խնդրել և այդ օրվա համար ազատ լինել աշխատանքից: Եթե գտնեք որևէ' թեկուզ չնչին թվացող առավելություն, հավատացեք, որ դա արդեն լավ է, քանի որ հենց այդ առավելությունը կարող է մեկ այլ տեղ չլինել:

Ի վերջո, սովորեք վերաբերվել աշխատանքին՝ որպես անրաժեշտության: Դուք, անշուշտ, ունեք մի շարք այլ` գուցե ավելի կարևոր բաներ Ձեր կյանքում, որ ունակ են լցնել աշխատանքային բացը: Չէ՞ որ վերջին հաշվով մեզնից գրեթե ոչ մեկը չի խենթանում, ասենք, ափսեները լվանալու համար, բայց բոլորս էլ անում ենք դա: Այլ կերպ հնարավոր էլ չէ:

Նույն շարքից