Ամենաընթերցվածներ Տնտեսություն 

Ի՞նչ է ԲՐԻԿՍ-ը և ի՞նչ հեռանկարներ ունի

analitik.am

ԲՐԻԿՍ-ը ստեղծվելուց հետո բավականին քննադատվեց: Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կազմակերպությունը՝ նայելով թվերին: Այս պահի դրությամբ համաշխարհային տնտեսության 1/5 մասը պատկանում է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին: Վերջին տաս տարիների ընթացքում այդ երկրների ներդրումը տնտեսական աճի մեջ անցել է 50%-ը: 2013թ-ին ԲՐԻԿՍ-ի տնտեսական ընդհանուր ծավալը կազմել է   30.1 տրիլիոն դոլար: Կազմակերպությունը զիջել է միայն  G7-ին, որի տնտեսական ընդհանուր ծավալը  33.2 տրիլիոն դոլար էր:  ՄԱՀ-ի կանխատեսումներով, 2030թ-ին  ԲՐԻԿՍ-ի տնտեսական աճի տվյալներն ավելին կլինեն, քան զարգացած երկրներինը:
ԲՐԻԿՍ-ի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ անդամ երկրների  պաշտպանության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումներ են կազմեկերպվում: Տարբեր ուղղություններով գործնական համագործակցության կառուցվածք է ստեղծվել: Անցյալ տարի Բրազիլիայում կայացած գագաթաժողովի ժամանակ էլ հինգ անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկ ստեղծելու մասին փաստաթուղթը, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակների համար պահուստային հիմնադրամ ստեղծվեց:  Սպասվում է, որ Ուֆայում կայանալիք հանդիպման ժամանակ ղեկավարները կքննարկեն ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև կմշակեն մոտակա տարիների համար տնտեսական համագործակցության նախագիծը:
ԲՐԻԿՍ-ի առավելությունն այն է, որ անդամ երկրները տարածաշրջանային գերտերություններ են, որոնք համագործակցային հզոր պոտենցիալ ունեն:  Անդամ բոլոր երկրները համագործակցում են միմյանց հետ նաև համաշխարհային տնտեսական ռեֆորմների շրջանակներում:

ԲՐԻԿՍ-ը բավականին արագ զարգացող տնտեսական միություն է, սակայն շատ քննադատներ կարծում են, որ այն որոշ ժամանակ անց ձեռնոց է նետելու Արևմուտքին: Սակայն ժամանակակից բազմաբևեռ աշխարհում , բնական է, որ պետք է լինեն նաև տնտեսական հզոր միություններ, որոնք ոչ թե կխանգարեն միմյանց, այլ համագործակցային սկզբունքով կօգնեն զարգացնել համաշխարհային տնտեսությունը:

 

Նույն շարքից