Հոգեբանի անկյուն 

12 կանոն լավ  ղեկավարի համար

analitik.am

1.Լավ ղեկավարը միշտ աշխատակիցների համար լավ օրինակ է, ում ցանկանում են նմանվել աշխատակիցները: Նա միշտ իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու նպատակների իրագործումը:

2.Նա միշտ գիտի, թե ինչպես պետք է հասնել նպատակների իրագործմանը, նա կարող է ոգևորել աշխատակիցներին, մղել նրանց ավելի ակտիվ գործունեության: Շատ կարևոր է, որ աշխատակիցներից յուրաքանչյուրն իրեն անփոխարինելի զգա այն աշխատանքում, որը կատարում է:

3.Լավ ղեկավարը լավ հռետոր է: Նա պետք է կարողանա համոզել և բանակցել աշխատակիցների հետ:

4.Նա միշտ հետաքրքրված է իր ընկերության առաջխաղացմամբ, ուստի միշտ լեցուն է էնտուզիազմով:

5.Համարվում է, որ լավ ղեկավարը երբեմն նաև ալարկոտ է լինում: Այս կերպ նա հնարավորություն է տալիս իր աշխատակիցներին ավելի նախաձեռնող լինել և ընկերանալ միմյանց հետ: Ճիշտ է ՝ առանց մշտական հսկողության, նրանք հաճախ են սխալներ անում, սակայն ժամանակի ընթացքում սովորում են ավելի պարտաճանաչ և պրոֆեսիոնալ լինել:

6.Լավ ղեկավարը պետք է կարողանա աշխատակիցներին բացատրել, որ նրանք մի թիմ են, ովքեր լրացնում են, իսկ անհրաժեշտության դեպքում էլ, փոխարինում միմյանց:

7.Յուրաքանչյուր աշխատակից տարբեր է, ուստի պետք է կարողանալ ամեն մեկի հետ շփվել իրեն հասկանալի լեզվով:

8.Աշխատակիցները պետք է ժամանակ առ ժամանակ որոշակի բոնուսներ ստանան՝ յուրաքանչյուրին պետք է ինդիվիդուալ մոտեցում ցույց տալ՝ մեկին անհրաժեշտ է գումարի տեսքով դա տալ, մյուսին՝ հավելյալ հանգստյան օրեր:

9.Պետք է հնարավորինս շատ աշխատակիցներին ներգրավել կազմակերպության աշխատանքի մեջ՝ տեղյակ պահել նրանց հիմնական խնդիրների և հաջողությունների մասին, և ոչ մի դեպքում չի կարելի լինել անհասանելի ղեկավար, ում հետ աշխատակիցներն անգամ ընդմիջման ժամանակ չեն կարող շփվել:

10.Համարվում է, որ լավ ղեկավարը պետք է խիստ լինի, սակայն չափից շատ խստությունը միշտ խաթարում է ընդհանուր մթնոլորտի հանգստությունը և ավելորդ բամբասանքների տեղիք տալիս: Կարգուկանոն, բնական է, պետք է լինի, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ իմանա իր առջև դրված պահանջները:

11.Լավ ղեկավարը միշտ զբաղվում է ինքնակատարելագործմամբ և երբեք կանգ չի առնում հասած արդյունքի վրա:

12.Ամենակարևորը՝ երբեք չդավաճանել այն մարդկանց, ովքեր հավատում և հետևում են իրենց ղեկավարին: Լավ ղեկավարը մշտապես հոգ է տանում իր աշխատակիցների մասին, ովքեր էլ, կազմակերպության համար դժվար պահերին պատասխանում են նույն կերպ:

Նույն շարքից