Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն Մշակույթ 

Ինչպես կարելի է սովորել արագ կարդալ

analitik.am

Արագ ընթերցումը՝ հատուկ վարժությունների միջոցով ձեռք բերվող՝ ինֆորմացիան համեմատաբար արագ ընկալելու հմտություն է։

Արագ ընթերցման ունակությունը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերվում ինչպես ուղղակի շատ կարդալու, այնպես ել կարդալու հատուկ տեխնիկայի միջոցով։ Ընթերցման արագությունը կախված է նաև տեքստի բնույթից. օրինակ, գիտական տեքստը հնարավոր չէ կարդալ նույնքան արագ, որքան գեղարվեստական ստեղծագործությունը։

Արագ կարդալու տեխնիկայի օրինակներ.

  • Միանգամից (առանց աչքերը շարժելու)՝ տողի ավելի քան մեկ բառի ընկալում (կապված է տեսողական դաշտի ընդլայնման հետ)
  • Տեսողական դաշտի ընդլայնում (վարժություններ, որոնք նպաստում են տեսողական դաշտի անկյան մեծացմանը)
  • Ընթերցում առանց տեքստը ներքուստ արտասանելու (վերջինս բավականին ժամանակ է խլում, այնինչ կարդալու համար բավական է տեքստի տեսողական ընկալումը (առանց տեսածը ներքուստ կրկնելու)
  • Մակերեսային ընթերցում (կապված է կոնսպեկտավորման հետ)
  • Ֆոտոընթերցում (տեքստի հատվածները (օր. պարբերությունները) ընկալվում են որպես ամբողջական պատկեր)

tumblr_m6fhx0foEw1rzjxmbo1_500_largeՄասնագետները պնդում են, որ ստեղծկագործական աշխատանքի արդյունավետությունը ուղիղ համեմատական է ստացված և մշակված ինֆորմացիայի ծավալին: Իհարկե, այստեղ մենք կրկին գործ ունենք արծարծված պրոբլեմի որոշ չափազանցման հետ, բայց ոչ ոք չի վիճի ,որ արագ կարդալը ոչ միայն օգտակար է , այլև' կարևոր: Գիտելիքներն արագորեն «կլանելու» ընդունակությունը դեռ ոչ մեկին վնաս չի տվել: Դա, ի միջի այլոց, օժտված անհատի էական բնութագիրներից մեկն է: Քանի որ ինֆորմացիայի 90%-ը մենք ստանում ենք տեսողության միջոցով, հետևաբար ինֆորմացիայի ձեռք բերման հիմնական ուղիներից է ընթերցանությունը: Ահա այդ պրոցեսի կարևորագույն հատկանիշը արագությունն է: Այն մեծացնելու համար մարդիկ դիմում են զանազան խորամանկությունների: Պարզվում է, որոշ մարդիկ իսկապես կարողանում են կարդալ «սրընթաց», տեքստը կլանելով' իմաստավորված, տառացիորեն մետրերով, սովորական միջին ընթերցողից մի քանի անգամ ավելի արագ: Այդ կարողությանը տիրապետել են մարդկության այնպիսի հանճարներ, ինչպես Մարքսն ու Լենինը, Պուշկինը ու Չերնիշևսկին: Իրենց ժամանակակիցներին արագ ընթերցանությամբ ապշեցրել են Նապոլեոնը' րոպեում 2000 բառ, Բալզակը' կես ժամում մի ամբողջ վեպ: Իսկ ինչու է մարդկանց մեծ մասը կարդում դանդաղ (ինչպես պարզել են հոգեբանները, իրենց հնարավորություններից մի քանի անգամ դանդաղ): Որոշ մարդիկ մանկությունից կարդում են, մի տեսակ, կիսաձայն: Նրանք շարժում են շուրթերը, երբեմն լեզուն, դեմքի մկանները: Կարդալիս այդպիսի մարդը ավելի շուտ լսում է քան տեսնում է: Չէ որ ընթերցելիս նրա մոտ ստեղծվում է հաջորդական շղթա' աչք-խոսք-լսողություն: Այս մեթոդն ընթերցման արագությունը սահմանափակում է մինչև րոպեում 120-150 բառ: Հայտնի է, որ ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և մշակման ժամանակ լսողական ուղու թողունակությունը տասը հազար անգամ ավելի փոքր է, քան տեսողական ուղունը:

Ուրեմն, խնդիրն այն է, որպեսզի լիովին ծանրաբեռնվի ավելի արդյունավետ ուղին: Ընթերցանության պրոցեսը խիստ դանդաղեցնող մի թերությունից կարելի է ազատվել: Բավական է պինդ սեղմել ատամները, իսկ շրթունքները պահել երկու մատով: Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ երեխաները սկզբնական շրջանում կարդացածածը չեն հասկացել, բայց հետո ամեն բան հարթվել է: Կարելի է հաղթահարել նաև «ձայնային խոչնդոտը»' այսպես կոչված, «լսողական» ընթերցանության սովորությունը, երբ բառերն արտասանվում են մտքում(նրանց հնչողությունը պատկերացվում է): Այս եղանակը լավ է բանաստեղծությունների ու պիեսների ընթերցանության ժամանակ, բայց շատ է խանգարում սովորական տեքստեր ընթերցելիս: Արագ ընթերցանության համար անհրաժեշտ է ոչ թե կարադալ աջից ձախ այլ վերևից ներքև, պետք է կարդալուց միանգամից ընդգրկել ոչ թե մի բառ, այլ քանի բառ կամ բառակապակցություն

Նույն շարքից