Մամուլի ակումբ 

Խաղող մթերողների շրջանում խուճապ է. «Վարչապետը թող բանկերին «խեղդի».«Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեն, որ այս տարի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու, այնուհանդերձ, խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է։ Այս տարի խաղողի բերքն անչափ շատ է. մթերողները փող չունեն, նախկինում այդ նպատակով վերցրած վարկերը դեռ չեն փակել։

«Որովհետև ԵՏՄ–ն մեր հերն «անիծեց», խփեց կոնյակի գործին, կառավարությունից էլ «խեղդում են»՝ չկանգնեցնել մթերման գործընթացը»,– ասաց գործարարներից մեկը։ Իրենք էլ պահանջում են, որ ինչպես իրենց են խեղդում, որ մթերումներ անեն, այնպես էլ թող վարչապետը բանկերին «խեղդի», որ իրենց վարկեր տան, «չնայելով իրենց չփակած վարկերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից