Առողջապահություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ամեն ինչ սկսվում է սեփական անձի հանդեպ սիրուց

analitik.am

Մարդն ինքնուորւյն կարող է ստեղծել իր երջանկությունը: Ամեն ինչ սկսվում է սեփական անձի հանդեպ սիրուց: Երբ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ, աշխարհը փոխվում է քո շուրջ:

Դու սկսում ես ուրիշ աչքերով նայել մարդկանց, չնկատել այդքան շատ թերություններ, գնահատել արժանիքները: Մարդկանց հետ հարաբերություններում դառնում ես ավելի անկեղծ, ուրախ ու թեթև:

Երբեմն մենք ամեն ինչ գցում ենք ուրիշի ուսերին և երջանկություն պահանջում նրանից այն դեպքում, երբ ինքներս չենք կարողանում երջանկացնել մեզ:

Դու չես կարող լիարժեք ուրախանալ, սիրել կյանքը, եթե միշտ բարձր նպատակներ դնես ու անընդհատ մտատանջես քեզ այդ հարցով: Պետք է ի սրտե լինել երջանիկ, և ամեն ինչ կստացվի:

Սթրեսը ստիպում է մեզ տեսնել միայն բացասականը: Այս քայքայող զգացումից լավագույնս օգնում են յոգան, պիլատեսը և մեդիտացիան: Կօգնի նաև ընկերների հետ հանդիպումը, շոփինգը կամ մի հետաքրքիր զբաղմունք:

Նույն շարքից