Գիտություն 

Էգեյան ծովի անմարդաբնակ կղզում հայտնաբերվել են հնագույն արտեֆակտներ

analitik.am

Հնագետները Էգեյան ծովում՝ հունական Դեսպոտիկո անմարդաբնակ կղզում գտնվող Ապոլլոնի սրբավայրում, հայտնաբերել են հնագույն արտեֆակտներ, հայտնում է ITAR-TASS-ը:

Դեսպոտիկոյի հնությունների որոնումները վերջին 17 տարում թույլ են տվել Մանտրա կոչվող վայրում հայտնաբերել հնագիտական սրբատեղի:

Երկրպագության գլխավոր վայրը պաշտպանված է եղել պատով, մարմարե տաճարն ունեցել է 7 սյունաշար, որոնց հարևանությամբ եղել է զոհասեղանը:

Հնագետները մարմարե տաճարի մուտքի հարևանությամբ հայտնաբերել են մեծ շինության ավերակներ: Նոր շինության պեղումները դեռ չեն ավարտվել:

Դատելով պեղումներից՝ շինությունը պատկանում է դասական պատմական շրջանին (Ք.ծ.ա. 479-323 թթ.): Հնագետների խոսքով՝ գտածոն հատուկ նշանակություն ունի, քանի որ Ապոլլոնի սրբատեղիի հնագույն վկայությունն է՝ սկսած Ք.ծ.ա. 9-րդ դարից մինչև մեր օրերը:

Կղզում հայտնաբերված մեծաթիվ կոտրված քանդակները վկայում են, որ տեղի է ունեցել զինված ներխուժում այդ կարևոր կրոնական կենտրոնում, հավանաբար Փարոսի բնակիչների կողմից:

Նույն շարքից