Գիտություն 

Երջանիկ ֆերմեր. Նոր ռոբոտը կցանի, կջրի բերքը և հասունանալուն պես էլ. հասցեին հաղորդագրություն կուղարկի

analitik.am

Գյուղատնտեսության ոլորտում երևի թե ամենաարտասովոր հայտնագործությունն արդեն պատրաստման փուլում է. Դիմավորեք՝ FarmBot.


3D-տպիչների և օփենսորսային տեխնոլոգիաների հիման վրա առաջացած   FarmBot-ը լուծում կտա դիլեմային, որը ստիպում է մարդկանց ընտրել հսկայական արդյունաբերական ֆերմաների, որոնք հսկայական բերք են ստեղծում շատ քիչ աշխատանքի միջոցով, և փոքրիկ անձնական տնտեսությունների միջև, որոնք ավելի աշխատատար են, սակայն բիոլոգիապես ավելի մաքուր սնունդ են տալիս:

 

FarmBot-ն օգտագործում է ջուրը և սերմերը: Այն իր վրա ունի մանրացուցիչներ, մշակներ, ռոբոտացված ձեռքեր և այլ օգտակար գործիքներ, իսկ ռոբոտի սենսորներն էլ կարող են մոլախոտը գտնել  դեռևս հողի տակ եղած ժամանակ:  


Սակայն, FarmBot-ի ամենահետաքրքիր առանձնահատկությունը վերջինիս ծրագրային մասն է: Երբ բերքը հասունանում է, ավտոմատացված ռոբոտ-ֆերմերը հաղորդագրություն է ուղարկում ֆերմերի էլ. հասցեին: Ֆերմերների համար նախատեսված ծրագրի միջոցով էլ հնարավոր է սերմը ցանել հենց տանից՝ «drag and drop» մեթոդի միջոցով:

 

Այժմ FarmBot-ը գտնվում է նախագծման փուլում և հաջորդ տարվա առաջին կեսին այն կուղարկվի  Kickstarter: 


Նույն շարքից