Գլխավոր Վերլուծական 

Մարդկանց թվաքանակի կրճատման ծրագրեր. Միասեռականություն, սոցցանցեր և այլն

analitik.am

Արևմտյան ստրատեգները համոզված են, որ Երկիր մոլորակի բնակչության օպտիմալ քանակը պետք է չանցնի 2 միլիարդը: Մեր մոլորակում այժմ ապրում է մոտ 7,5 միլիարդ մարդ, ինչը շատ է ծանրաբեռնում մոլորակի բիոսֆերան: Բնակչության թվաքանակի ավելացումը խնդիրներ է առաջացնում նաև ռեսուրսների առումով՝ բավարար չեն:

Մոլորակի բնակչության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու երկու մեթոդ կա.

 Մեթոդ 1. Խոշոր գլոբալ պատերազմ՝ ՛՛Մեգապատերազմ՛՛.

 Այս դեպքում մարդիկ ֆիզիկապես մահանում են ոչ թե հենց պատերազմի ընթացքում, այլ դրան հաջորդած սովի, համաճարակների, ամեն օր աճող մահերի և պատերազմի այլ հետևանքների արդյունքում:

 Սակայն այս մեթոդը բավականին դժվար է իրականացնել, քանզի նման խոշոր պատերազմը կարող է յուրաքանչյուր վարկյան վերահոսկողությունից դուրս գալ, ինչը ցանկալի չի:

Մեթոդ 2. Երկարաժամկետ նպատակաուղղված ծրագրերի իրականացում, որոնք նպաստելու են ծնելիության անկմանը:

Ահա այդպիսի ծրագրերից մի քանիսը.

"Ավանդական ընտանիքի գաղափարի վերացում".

Ընտանիքի գաղափարը էապես խոչընդոտում է ոչ ստանդարտ մարդու ձևավորմանը: Ավանդական ընտանիքում, որտեղ պատասխանատվությունը հավասարապես կիսում են տղամարդն ու կինը, շատ ավելի դժվարությամբ կարող է ձևավորվել ՛՛կրեատիվ՛՛ մտածելակերպով երեխա: Ընտանիքի գաղափարը սպանելու համար նախ պետք է քարոզել ոչ ստանդարտ սեռական կյանք՝ առանց ամուսնության, որը կապանքներ է առաջացնում մարդու համար և սահմանափակում է նրա ազատությունը:  Ավանդական ընտանիքի գաղափարը կոտրելուն պես, կոտրվում է նաև ծնողների պատասխանատվությունը երեխաների նկատմամբ, ինչի արդյունքում շատ ավելի հեշտ է դառնում ազդել երեխաների մտածելակերպի ձևավորման վրա:

Հիմնականում հարվածի տակ են կանայք՝ նրանցից վերցվել է իրենց հիմնական բիոլոգիական առանձնահատկությունը, իսկ մոր դերն ընտանիքում գնալով էլ ավելի է խեղաթյուրվում: Կան կանխատեսումներ, որոնց համաձայն արդեն 21-րդ դարի երկրորդ կեսին ավանդական ընտանիքի գաղափարը կվերանա:

"Բարի գալուստ միասեռականությանը".

Ավանդական ընտանիքի գաղափարի վերացման հետ միասին լայնորեն տարածվում է միասեռականության գաղափարը: Վերջին տարիներին Արևմուտքում կտրուկ ավելացան միասեռական ամուսնությունները, ինչպես նաև կարգավորվեցին դրանց հետ կապված գրեթե բոլոր իրավական հարցերը:

Միասեռականների ամուսնություններն օրինականացնելուց հետո Արևմուտքը դրանց տվեց ավանդական ընտանիքներին հավասար ստատուս: Գաղափարը տարածվեց հիմնականում սիրված և հայտնի մարդկանց շնորհիվ:

Որոշ տեղեկությունների համաձայն, միասեռականության հաղթանակը լինելու է 21-րդ դարի 20-ական թվականներից հետո, երբ ավանդական ընտանիքներին կսկսեն  ծաղրի առարկա դարձնել՝ անվանելով դրանք հնացած, ոչ նորաձև և այսպես շարունակ:

"Համացանցը և հեռուստատեսությունը՝ որպես դաստիարակող ծնողներ".

Հենց համացանցի և հեռուստատեսության շնորհիվ են քարոզվում միասեռականության և ավանդական ընտանիքի քայքայման նախագծերը: Հիմնական նպատակն է արական և իգական սեռը դարձնել անորոշ: Համացանցում չկա պատասխանատվություն, ինչն էլ այն ավելի գրավիչ է դարձնում: Այստեղ ընտանիք, կին, ամուսին, երեխա և պատասխանատվություն ենթադրող բոլոր հասկացությունները բեռ են համարվում: Նախատեսվում է, որ մոտ ապագայում ինդիվիդուալ հաջողությունը շատ ավելի վեր կդասվի, քան  սոցիալական և բարոյական արժեքները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 3 ժամից ավել սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնող մարդկանց ուղեղը սկսում է դեգրադացվել: 

"ՍԻՖ" նախագիծ. 

Բնակչության թվաքանակի կրճատման հիմնական նախագծերից մեկն է ՛՛ՍԻՖ՛՛-ը, որը թաքնված տեխնոլոգիաների միջոցով (գովազդ, նորաձևություն, ԶԼՄ-ներ և այլն) նպաստում է տղամարդկային իմպոտենցիայի և կանացի ֆրիգիդության ավելացմանը: 

Կանացի մերկ մարմնի տարրերի լայն օգտագործումը գովազդներում տղամարդկանց մեծամասնության մոտ ժամանակի ընթացքում իմպոտենցիա է առաջացնում:

Որոշ հետազոտությունների համաձայն, աշխարհում իմպոտենցիան և ֆրգիդությունը վերջին տարիներին անհամեմատ աճ են գրանցել:

"Պայծառ ապագայի համար արտադրություն" նախագիծ.

Բնակչության թվաքանակի կրճատման ամենաարագ ձևը բնակչության կողմից օգտագործվող ապրանքների վրա ազդելն է: Մարդկության նկատմամբ ամենահայտնի փորձը երկու ուղղությամբ է ընթանում՝ գենոմոդիֆիկացված սննդի ապրանքներ և սննդային հավելումների համատարած  կիրառում:

Ներկայիս գիտությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչ բիոլոգիական մուտացիաների կհանգեցնեն  գենոմոդիֆիկացված ապրանքները:

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն գենոմոդիֆիկացված ապրանքների արտադրման ոլորտում առաջատարն է:

Դեռևս միայն ապացուցվել է, որ կրծողներն, օգտագործելով գենոմոդիֆիկացված սնունդ, երրորդ սերունդից հետո չեն կարողանում վերարտադրվել, բացի այդ դրանց մոտ ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ, ինչպես նաև թուլանում է իմունային համակարգը: Արևմուտիքց ներմուծված մի շարք ապրանքներ պարունակում են գենոմոդիֆիկացված տարրեր՝ կարտոֆիլ, բազուկ, սոյա, լոլիկ, բրինձ, եգիպտացորեն, բրոկկոլի, ծաղկակաղամբ, ոլոռ, սոխ, վարունգ, խնձոր, բանան, կոկոս, ցիտրուսային մրգեր, կոֆե, թեյ:

Այսօր գրեթե բոլոր ապրանքներում, որոնք պարունակում են, օրինակ սոյայի սպիտակուց, կան գենոմոդիֆիկացված տարերր: Սոյայի լեցիտինը, լեցիտին Е322, որոնք օգտագործվում են թխվածքաբլիթների, վաֆլիների, զեֆիրի, կոնֆետների և այլնի պատրաստման մեջ պարունակում են վնասակար տրանսգեներ:

Արտադրության մեջ օգտագործվող հաջորդ քայքայիչ տարրերը սննդային հավելումներն են: Այսօր 6000-ից ավել սննդային հավելումներ են հաշվառվում: Տարվա կտվածքով մեզանից յուրաքանչյուրը 4-9 կգ սննդային հավելում է օգտագործում: Վաճառքի առումով դրանք անփոխարինելի են՝ սննդին տալիս են գեղեցիկ տեսք, հոտ, սրում են համը, ինչպես նաև ավելացնում են պահպանման ժամկետը, սակայն մարդու առողջության համար կործանարար են:  Մի շարք սննդային հավելումներ կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ, ինչպես նաև հանգեցնել անպտղության:

Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ենթադրել, որ մարդկությունը կարծես թե ոտք է դրել ինքնաոչնչացման դարաշրջան:

Գուցեև այս բոլոր նախագծերը պատահական են իրագործվել և միմյանցից անկախ, սակայն գլոբալ պատահականություններ քիչ են լինում, ավելի շուտ՝ չեն լինում:

Նույն շարքից