Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Սերն անպայման կգա իր ժամանակին

analitik.am

Երկար ժամանակ միայնակ լինելուց կինը սկսում է կորցնել իր երկրորդ կեսին գտնելու հույսը:
Պետք չէ հուսահատվել և շտապեցնել իրադարձությունները. ամեն ինչ լինում է իր ժամանակին, պետք է միայն ուժեղ ցանկություն: Կան մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ի վերջո գտնել Ձեր երազած տղամարդուն:

Սեր փնտրելիս պետք չէ ժամանակ կորցնել «դատարկ» և անհամապատասխան տղամարդկանց հետ,.իսկական սերն անպայման կգա իր ժամանակին:

Կնոջ ամենամեծ սխալը ինքն իրեն խղճալն է: Շատ միայանակ կանայք համարում են, որ կյանքում իրենց բախտը ուղղակի չի բերել, և դրանում մեղավոր է դաժան ճակատագիրը: Եթե կինն անընդհատ կրկնում է, թե ինքը դժբախտ է ու անհաջողակ, ապա շրջապատողները նրան վերաբերվում են համապատասխանաբար:

Ամենակարևորը չպետք է լսել «բարի» խորհրդատուներին, որոնք հայտնվում են Ձեր կյանքի ամենադժվար պահերին: Որպես կանոն, այդպիսի մարդկանց խորհուրդները լինում են ոչ միայն անհիմն, այլև անօգուտ, փոխարենը շատ դեպքերում կարող են վնասել: Հաճախ «բարյացակամներից» կարելի է լսել «քեզ արդեն պետք է ամուսնանալ, ուրիշներն արդեն վաղուց երեխաներ ունեն» խորհուդը, կամ ուրիշ երջանիկ ընտանեկան կյանքերի օրինակների մասին: Եթե նույնիսկ մեկ անգամ ընկնեք այդ խորհուրդների ազդեցության տակ, ապա դրանք ոչ միայն կդրոշմվեն գիտակցության մեջ, այլև կթունավորեն Ձեր հոգին:

Պետք է ապրել ներկայով, ուրախանալ ամեն ապրած օրով և ամեն մի լավ իրադարձությամբ: Չէ՞ որ սերը և հաջողությունը իրենք են գտնում այն մարդկանց, ովքեր այդքան սպասում են նրանց:

Նույն շարքից