Մամուլի տեսություն 

Շմայսը հանգստանում է՝ «ոչ մեկն իրավունք չունի խանգարել». «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, թե նախագիծը «հրաշալի» է: Չնայած ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ Սահմանադրության նախագիծը գրվել է ՀՀԿ-ի «հագով», նժդեհականները վստահեցնում են, թե նման բան չկա:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»: Մովսիսյանը նախ պատրաստակամություն հայտնեց մեր հարցերին պատասխանել, այնուհետև տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադրության նախագծին, հայտարարեց, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում:

«Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, իմ ընկերների հետ, ոչ մեկն իրավունք չունի խանգարել, շնորհակալություն»,- վարժ առոգանությամբ ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու անջատեց հեռախոսը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից