Մամուլի տեսություն 

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մտել է ինտենսիվ խորհրդակցությունների փուլ բոլոր ուղղություններով. «Ժամանակ»

analitik.am

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունենում և՛ ՄԱԿ-ի շրջանակում, և՛ նաև ամերիկյան ռազմական շրջանակների հետ, տեղի են ունենալու նաև հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ:

 

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կարծես թե մտել է ինտենսիվ խորհրդակցությունների փուլ, որոնք վարվում են բոլոր ուղղություններով: Թե որն է այս խորհրդակցությունների բուն առարկան՝ շատ դժվար է ասել, սակայն արձանագրենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին, որը նաեւ բանակի հետախուզական գլխավոր վարչության ղեկավարն է: Եվ ահա այժմ էլ Դավիթ Տոնոյանը մեկնում է ԱՄՆ:

Այն, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական ֆոնն իսկապես լարվել է, հատկապես թուրք-սիրիա-քրդա-ԻԼԻՊ ուղղությամբ՝ ակնհայտ է:

Միաժամանակ հարցն այն է, թե հատկապես ինչ վտանգներ է տեսնում Հայաստանը: Այսինքն՝ վտանգները հենց այս ուղղությունի՞ց են սպասվում, թե՞ այս լարվածության որոշակի պրոյեկտման վտանգ կա ղարաբաղյան հակամարտոթյան ուղղությամբ, ինչն էլ Հայաստանը փորձում է լիարժեք հասկանալ ու կանխել ակտիվ բազմակողմ շփումների միջոցով: Եվ այս ամենից զատ՝ նաև առկա է այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն օրեր շարունակ ինտենսիվացրել է հրադադարի խախտումները սահմաններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից