Իրավական 

Էրեբունի հիվանդանոցում ծննդկան է մահացել. երեխայի վիճակը ծանր է

analitik.am

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են հուլիսի 29-ին կենտրոնում 26-ամյա ծնդդկանի մահվան պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Արմեն Մուրադյանն ասել է, որ Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտ հազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ:

«Ծննդկանը ծանր վիճակով ընդունվել է մեզ մոտ, կատարվել է անհապաղ կեսարյան հատում. Հիվանդի մոտ զարգացել է պոլիօրգանային անբավարարություն, երբ նրա մոտ առաջացել է լյարդ-երիկամային անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ: Արդյունքում հիվանդը մահացել է, իսկ երեխայի վիճակը, իմ ունեցած տվյալներով, շարունակում է մնալ ծանր», -ասել է Արմեն Մուրադյանը:

Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Աղջիկը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն շարքից