Իրավական 

Պետերբուրգում թոշակառու կնոջը կասկածում են մի շարք դաժան սպանությունների մեջ (տեսանյութ)

analitik.am

Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները քննում են քաղաքի Ֆրունզենսկի շրջանում կատարված դաժան սպանությունների վերաբերյալ քրեական գործը։ Սպանության մեջ մեղադրվում է թոշակառու մի կին։

Քրեական գործը հարուցվել է հուլիսի 27-ին, երբ մարդու մարմնի մասնատված մասեր են հայտնաբերվել Դիմիտրովի փողոցի շենքերից մեկի շրջակայքում։

68-ամյա կնոջը կասկածում են հուլիսի 23-ին իր 79-ամյա ծանոթին անհայտ ծագման թունավոր նյութով սպանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նույն շարքից