Հասարակություն 

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Զմմառի վանք՝ շնորհավորելու նորընտիր Հայ Կաթողիկոս Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Զմմառի վանք՝ շնորհավորելու նորընտիր Հայ Կաթողիկոս Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին, այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Նորին Սրբությանն ընկերակցել են Լիբանանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահ Եպիսկոպոս Փանոսյանը, Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը, Տպարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Նորայր Եպիսկոպոս Աշգյանը և միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերապատվելի Տեր Հուսիկ Ծայրագույն Վարդապետ Մարտիրոսյանը:

Վեհափառ Հայրապետին դիմավորել է նորընտիր հոգևոր առաջնորդը և առաջնորդել նրան մատուռ: Ապա վանքի դահլիճում Նորին Սրբությունը շնորհավորել է Հայ Կաթողիկե համայնքին իր նոր պատրիարքի ընտրության համար և շեշտել գործակցության հրամայականը հատկապես Միջին Արևելքում ստեղծված ներկա պայմաններում:

Նորընտիր պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին այցելության համար և նշել, որ պետք է օգտվել Նորին Սրբության հովվապետական քսանամյա փորձառությունից ՝ այս դժվարին պայմաններում առաջնորդել մեր ժողովրդին:

Նույն շարքից