Առողջապահություն 

Այս տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է օձերի խայթոցների 48 դեպք․ թունաբան

analitik.am

Այս տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է օձերի խայթոցների 48 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 63 դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

«Նախորդ տարվա ընթացքում մահվան դեպք չի արձանագրվել, այս տարվա ընթացքում գրանցվել է մեկ դեպք»,- ասաց մասնագետը՝ նշելով, որ օձերն ակտիվ են հանրապետության բոլոր հատվածներում էլ, ամենավտանգավորը Արարատյան դաշտավայրն է և Սյունիքը (մասնավորապես՝ Գորիսը):

Միքայել Գաբրիելյանը խորհուրդ տվեց օձերին հանդիպելիս զգույշ լինել. օձը երբեք նախահարձակ չի լինում, ձայն է հանում, ֆշշացնում է: Խայթելու դեպքում էլ, ըստ մասնագետի՝ առաջին օգնություն պետք է ցույց տալ խայթվածին անշարժացնելով: Պետք է բերանի խոռոչով արտածծել թույնը և թքել, այդպիսով թույնի ազդեցությունը 30 տոկոսով նվազեցվում է:

Գլխավոր թունաբանը նաև տեղեկացրեց, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույներով:

Նույն շարքից