Ռազմական 

Հալեպում լիկվիդացվել է ԻՊ դաշտային հրամանատարը

analitik.am

Սիրիայի Հալեպի պրովինցիայում կառավարական օդուժը մասսայական ավիահարվածներ է իրականացրել ԻՊ գրոհայինների հենակետերի ուղղությամբ: Ավիահարվածների շնորհիվ ոչնչացվել է գրոհայինների հրամանատարական շտաբը, որտեղ անցկացվել է խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ռմբակոծության արդյունքում ի թիվս այլ գրոհայինների, լիկվիդացվել է ԻՊ խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը:

Սֆիրի մոտակալքում ամբողջությամբ ոչնչացվել է ահաբեկիչների զինապահեստը, որում կենտրոնացված է եղել մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու ռազմատեխնիկա: Լիկվիդացված գրոհայինների մեծ մասը եղել են Թուրքիայի քաղաքացիություն ունեցող գրոհայինները:
Հալեպում երեկոյան պայթեցվել է գրոհայինների ստորգետնյա թունելը:

Նույն շարքից