Պատահարներ 

Ողբերգական պատահար Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան մահացել է. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է մեկ այլ ուղևոր 5-ամյա Պետրոս Խալաթյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի տղան է, իսկ վիրավորներ Ս. և Հ. Սուքիասյանները հայր ու որդի են:

Նույն շարքից