Ռազմական 

Սիրիական ուժերն Իդլիբում ստիպված են եղել թողնել մի շարք ռազմաստրատեգիական բարձունքներ

analitik.am

Ւդլիբ պրովինցիայից ստացվում են մտահոգիչ տեղեկություններ: Սիրիական կառավարական ուժերը, տեւական ու արյունալի մարտերից հետո ստիպված նահանջել են՝ թողնելով ռազմաստրատեգիական մի շարք իշխող բարձունքներ:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, մարտերը տարածաշրջանում շարունակվում են մինչ այժմ ու կրում են տեւական ու արյունալի բնույթ:

Սիրիական զորքերը, օդուժի օգնությամբ ձգտում են վերագրավել կորցրած դիրքերը, որոնցից է կախված հարեւան Սահել Գաբ ու Լաթաքիա քաղաքի անվտանգությունը:
Տվյալների համաձայն, վերոհիշյալ շրջաններում գրոհայինները լայնորեն օգտագործում են ամերիկյան արտադրության ծանր հրետանային համակարգեր ու շարժական հրթիռներ:

Միաժամանակ սիրիական զորքերը, զարգացնելով հաջողությունը, ընդհուպ մոտեցել են Պալմիրա քաղաքի մատույցներին, որտեղ ԻՊ գրոհայինները կրում են խոշոր կորուստներ:

Նույն շարքից