Ռազմական 

ՌԴ պաշտպանական ձեռնարկությունները ռեկորդային շահույթ են գրանցել

analitik.am

Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունները արտահանումների ու պետպատվերների շնորհիվ գրանցել են աննախադեպ շահույթ:
Այս մասին գրում է Defense News պարբերականը, նշելով, որ պաշտպանական ոլորտի տնտեսական աճին չեն կարողանում ազդել ճգնաժամն ու պատժամիջոցները:

Պարբերականի տեղեկացմամբ, չնայած Ռուսաստանի դեմ խստացվող պատժամիջոցներին, ռուսաստանյան 7 խոշոր ռազմական ձեռնարկություններն առաջատարների դերում են աշխարհի ամենահեղինակավոր ֆիրմանների վարկանշային ցուցակում:
Defense News պարբերականի տվյալներով, ռուսական «Ալմազ-Անտեյ» ձեռնարկությունւ գրանցել է 10 տոկոս աճ՝ 9,2 միլիարդ դոլարի շահույթ: Ռուսաստանի ուղղաթիռաշինական

ընկերությունների շահույթն ավելացել է 16 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ հիմնական շահույթը ապահովվում է հսկայական չափերի հասնող արտահանման ու պետպատվերների շնորհիվ:

Ռուսաստանյան ընկերությունները 2014թ.-ին արտահանել են 13,2 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք:
Ռուսաստանի հիմնական ռազմական գործընկերներն են համարվում Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրն ու Վենեսուելան: Նախօրդ տարում պետպատվերները հասել են շուրջ 44 միլիարդ դոլարի:

Նույն շարքից