Հասարակություն 

Ակտիվիստները ճեղքեցին ոստիկանական պատը եւ փորձեցին նստել Հանրապետության հրապարակի «գորգին»

analitik.am

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկել պահանջով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները քիչ առաջ կարողացան ճեղքել ոստիկանական պատը և մտնել Հանրապետության հրապարակի կենտրոնական` գորգի հատված:

Ոստիկանները ակտիվիստներին դուրս բերեցին հրապարակի կենտրոնից։ Ակտիվիստները նաև փորձեցին նստել Վազգեն Սարգսյան-Նալբանդյան խաչմերուկում, սակայն ոստիկանները, գրկելով նրանց՝  դուրս բերեցին փողոցից:

Այս պահին  ոստիկանականները պատ կազմած կանգնել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցների անցումների մոտ: Նշենք, որ ակտիվիստները անընդհատ փոձում են նստել Հանրապեության հրապարակի հարակից փողոցներում, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացնում են:

Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն երեք օր հրապարակում անցկացվող ակցիաների նպատակն է հնարավորություն ստանալ նախապես հայտարարված 72–ժամյա նստացույցն անել Հանրապետության հրապարակի գորգի վրա։

Նույն շարքից