Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում հակահայկական կառույցի նոր ղեկավարն նախապատրաստվում է Ապրիլի 24-ին

analitik.am

Թուրքիայի պատմագիտական ընկերակցության նոր ղեկավար Ռեֆիկ Թուրանն ասել է, որ Ապրիլի 24-ին ընդառաջ գիրք հրատարակելու համար աշխատանքներ են սկսել, որպեսզի «կողմերին և այլ երկրների համոզիչ փաստեր ներկայացվեն», գրում է «Ակօս»-ը։

 

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նորանշանակ ղեկավարն ասել է. «Այդ հարցի հետևում շատերը Թուրքիային ու Հայաստանին են տեսնում, սակայն դա այդպես չէ: Դրա հետևում մեծ պետություններն են, որոնք Թուրքիայի հետ այլ հաշիվներ ունեն: Պարզ ասած՝ դա ընդունում եմ որպես մեծ պետությունների կողմից Թուրքիայի հանդեպ հաշվեհարդար: Դրա համար էլ մտածում եմ հարցին այդ ուղղությամբ նայել»:

 

Նա նշել է, որ հայկական թեզերի դեմ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ունի. «Կարճաժամկետ հեռանկարում գիրք է լույս տեսնելու, ինչից հետո կողմերին և այլ պետությունների համոզելու համար օբյեկտիվ փաստագրական ֆիլմ է պատրաստվելու»:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայկական հարցով զբաղվող հակահայկական այս կառույցի կայքն անհասանելի է: Կառույցն ավելի վաղ հայտնել էր, որ կայքում տեղակայվելու են Հայկական հարցի վերաբերյալ գիտական աշխատություններ ու փաստաթղթեր:

Նույն շարքից