Բարի օր Մամուլի ակումբ 

Վերելակը սարքավորում չէ, որ այդ պահի դրությամբ ստուգեցինք, դուռը փակեցինք ու շահագործեց․ Լուսինե Հովհաննիսյան

analitik.am

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին վերելակնների տեխնիկական վիճակի մասին հայտնեց, որ այս տարի վերելակների փորձաքննության եզրակացություններն ավելի շատ բացասական են եղել. «Վերելակների սպասարկման խնդիր ունենք։ Աշխատողների աշխատավարձերը ցածր են, երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչներն էլ խնամքով չեն օգտագործում վերելակները. մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»։

Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կողմից վերելակների ստուգումները տարեկան առնվազն մեկ անգամ են լինում, իսկ համատիրությունները, կազմակերպություններն իրականացնում են շաբաթը, ամիսը, երեք ամիսը, 6 ամիսը եւ տարեկան մեկ անգամ։

Իսկ այն դեպքերը, որոնք տեղի են ունենում վերելակների անսարքության պատճառով, իրենք պատասխանատու չեն. «Ես վերելակի պահա՞կն եմ, որ իր կողքին կանգնեմ ու տեսնեմ ինչ վիճակում են։ Մենք վերելակի տեխնիկական վիճակը գնահատում ենք այդ պահի դրությամբ, երբ որ կնքված է համապատասխան փորձաքննության պայմանագիր,  եւ փորձագետը իրականացնում է իր աշխատանքը»,-ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ով է այդ դեպքում պատասխանատու խափանված վերելակի հետևանքով առաջացած ողբերգական դեպքերի համար, Լուսինե Հովհաննիսյանը կրկնեց, որ ոչ իրենք, քանի որ ընդհանուր տարվա կտրվածքով 4000 վերելակ փորձաքննություն է անցնում այդ պահի դրությամբ: «Վերելակը սարքավորում չէ, որ այդ պահի դրությամբ ստուգեցինք, դուռը փակեցինք ու շահագործեց»,- ասաց նա:

Խոսելով ատրակցիոնների մասին, նշեց, որ Երեւանում գրանցված 84 -ը, բայց միայն 74-ն են փորձաքննություն  անցել։ Մնացած 10 ատրակցիոնները, որոնք տեղակայված են Գայի 14 հասցեում,  դեռ շահագործվում են և  փորձաքննություն չեն անցել։ Լուսինե Հովհաննիսյանը ուղղակի խորհուրդ տվեց չօգտվել դրանցից։

Նույն շարքից