Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Բանակը մեր երեխան է՝ իր բացերով, թերություններով. Արշակ Զաքարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն է կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը կինոռեժիսորը հայտնեց. «Պատճառը շատերի համարկարող է տարբեր լինել, մեծ մասը դա անում է անգիտակցաբար, առանց հասկանալու, որ իրենք անում են Ադրբեջանի քարոզչությունը»: Նա նաև նշեց, որ ոչ մեկ չի խոսում այն մասին, որ բանակում միջանձնային հարաբերությունները բարելավում են ապրում:

«Բանակը մեր երեխան է՝ իր բացերով, թերություններով, դու քո երեխայի արատը, սխալը աշխարհին չես հայտնի, այլ կփորձես այն ներսից ուղղել»,- ասաց նա:

Դավիթ Պալյանը, ով ներկայացավ որպես հայ մարդ,  նշեց, որ չպետք է բանակի աշխատանքը գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարել: Նա նշեց, որ զինվորին ոչ միայն նյութապես, այլ նաև մեկ բառով, մեկ խոսքով կարելի է գոտեպնդել: Նա կարևորեց երեխաների   ռազմահայրենասիրական դաստիարակությունը և նշեց, որ թեև այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն տարբեր տեղ տարբեր որակով է արվում:

«Տարածված խոսք կա, երբ երեխային բանակ ուղարկելիս ասում են՝ տղա գնում ես տղամարդ հետ ես գալիս»,- ասաց նա և նշեց, որ  մինչ 18 տարեկանը երեխան պետք է տղամարդ դարձած լինի, որպեսզի հույսներս դնենք ոչ թե տղաների վրա, որոնց բանակում տղամարդ կդարձնեն, այլ հենց տղամարդկանց վրա:

Նույն շարքից