Գլխավոր Մամուլի ակումբ 

Հայ ժողովրդին բնորոշ սեռական խնդիրներ կան, որոնք հատուկ են ավադապաշտ ազգերին. սեքսապաթոլոգ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբի հյուրն էր սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Բժիշկ Հակոբյանը խոսեց ամուսնական զույգերի անպտղության մասին, որոնց պատճառներն, տարբեր են: Նա խորհուրդ տվեց այն զույգերին, որոնց գերնպատակը դառնում է երեխա ունենալը, չկենտրոնանալ այդ ամենի վրա, քանի որ դրանից տուժում է զույգերի սեռական կյանքը:

Բժիշկը ասաց, որ ինչպես այլ ազգերի, այնպես էլ հայ ժողովրդին բնորոշ սեռական խնդիրներ կան, որոնք հատուկ են ավադապաշտ ազգերին: Սակայն բժիշկն ասաց, որ մեզ մոտ մարդիկ սկսել են սեռական խնդիրներին կարեւորություն տալ, եւ դրանց լուծման ճանապարհներ գտնել: Բայց դեռ կան մարդիկ, որոնք ունեն սեռական խնդիրներ, այնինչ դրանց լուծման համար ջանքեր չեն գործադրում, քանի որ կամ ամաչում են դիմել բժշկի կամ՝ ականջի հետեւ գցում:

Սեւադա Հակոբյանի խոսքերով, ընտանիքի պահպանման համար սեռական կյանքը պետք է առաջնային լինի: Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունների հետազոտությունները պարզել են, որ ամուսնալուծությունների հիմքում ընկած են սեռական խնդիրները: Նա նաեւ ասաց, որ սոցիալական խնդիրները ընտանիքում սեքսուալ աններդաշնակության են հանգեցնում:

Արդյոք պե՞տք է մինչ ամուսնությունը սեռական կյանքով ապրել, թե՞ ոչ, հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց, որ եթե անձի մոտ ավարտվել է սեռական զարգացման փուլը եւ նա հոգեպես էլ պատրաստ է դրան, ապա պետք է, քանի որ ամուսնությունը հետաձգվելու դեպքում սեռական կյանքով չապրելը կարող է հանգեցնել սեռական առողջության խնդիրների:

Նույն շարքից