Բիզնես Հասարակություն Հոգեբանի անկյուն Տնտեսություն 

Ինչպե՞ս հարստանալ և հասնել հաջողության

analitik.am

Հարստանալ ուզում են բոլորը: Հոգեբաները նշում են, որ կարևորը անպետքական մտքերը գլխից հանելն է և «կարգավորումներ» տալը:  Այդուհանդերձ, կա մի քանի հանգամանք, որ խանգարում են մեզ հարստանալ:

Նպատակի բացակայություն

Նախ պետք է հասկանալ,  թե հանուն ինչի եք  ձգտում մեծ գումարների:  Հստակ պլան մշակեք: Հնարավոր է, որ նոր գործ եք ուզում սկսել, բացել սեփական հիմնարկ կամ ուզում եք հիմնովին վերանորոգել տունը: Պետք է ընտրել նաև որոշակի ժամանակահատված, որի սահմաններում պետք է հասնեք Ձեր նպատակին:

Ձգտում  համբավի

Անիմաստ զբաղմունքներից մեկն է: Եթե ուզում եք հարստանալ զուտ նրա համար, որ մեկի վրա տպավորություն թողնեք, ապա 99% հավանականությամբ Ձեզ մոտ դա չի ստացվի:  Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Դուք մեծ ժամանակ կծախսեք Ձեր կերպարի վրա՝ շեղվելով այն գործից, ինչն իսկապես պետք  է Ձեզ:

Վնասակար սովորություններ

Դա կարող է լինել սերը ալկոհոլի, ծխախոտի, խաղերի հանդեպ: Այս ամենը կոտրում է կամքը` քաոսի վերածելով նրանց հոգեբանական վիճակը: Իհարկե, այս ամենը մեծ ազդեցություն ունի նաև մեր ֆինանսական վիճակի վրա:

Շտապ փողի ծարավ

Հարստության հասնելու ճանապարհին ամենակարևորը համբերատարությունն է: Եթե դուք մտածում եք, թե փողերը երկնքից անասելի արագությամբ թափվելու են Ձեր գլխին, ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում: «Արագ փողերը» այս կյանքում կարելի է դասել միայն անհավանական հաջողությունների շարքին:

Վախ ռիսկի դիմելուց

Զգույշ և նրբանկատ լինելը իհարկե վատ չէ, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն էլ պետք չէ: Երբեմն հաղթելու համար, պետք է ռիսկի դիմել:  Երբեմն պետք է նաև սխալվել, կորցնել գումար, որպեսզի հետո՝ այդ ամենից փորձ ձեռք բերելու արդյունքում մեծ գումար շահեք: Այստեղ, ինչպես ամենուր, լավ է ոսկե միջինը:

Նույն շարքից