Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչպիսին պետք է լինի լավ ղեկավարը

analitik.am

Լավ ղեկավարը լիարժեք փոխադարձ համաձայնության մեջ պետք է լինի այն խմբի հետ, որի ղեկավարն է: Նա պետք է ունենա հետևյալ արժանիքները` աշխատասիրություն, գիտակցություն, ազնվություն, իր խոսքին հավատարմություն և հաստատուն սովորույթներ:

Ղեկավարը պետք է իմանա իր գործը, որևէ բնագավառում պետք է լինի մասնագետ և բավականաչափ ճկուն միտք և լայն գիտելիքներ ունենա, որպեսզի կարողանա գրավիչ ձևով պատմել ամեն ինչ: Այն մարդը, որը չի կարողանում տիրապետել ինքն իրեն, չի կարող կառավարել մարդկանց:

‹‹Ես չեմ կարող›› բառերը պետք է ջնջվեն այն մարդու բառապաշարից, ով ձգտում է հաջողակ ղեկավար դառնալ: Հաջողակ ղեկավարը այն մարդն է, ով կարողանում է կյանքում առաջինը նկատել գլխավորը: Վտանգի պահին անհրաժեշտ է ունենալ համարձակություն, ինքնավստահություն և սառնասրտություն: Ղեկավարը պետք է հավատ ունենա և կրկնի ինքն իր համար ‹‹ես անպայման կհասնեմ հաջողության››:

Միլիոնատեր կդառնա միայն նա, ով 1000 դրամ ձեռք բերելու համար չի ծուլանա նույնքան ջանքեր գործադրել, որքան օգտագործում է 100000 դրամ ձեռք բերելու համար: Յուրաքանչյուր հաջողակի հաջողության գաղտնիքն է` եթե գործ ես սկսել, ապա կես ճանապարհին կանգ մի առնի, այլ համառորեն շարունակիր այն, մինչև որ հասնես նպատակիդ: Ավարտելով մեկը` որևէ նոր գործ սկսիր:

Երբեք մի հաշտվիր պարտության հետ: Եթե մարդը չի կարողանում լավ կառավարել մեկ մարդու, ապա նա երբեք չի կարող կոլեկտիվ ղեկավարել: Երբ գիտես, թե ինչ ես անում, այն միշտ ստացվում է:

Նույն շարքից