Հասարակություն Հոգեբանի անկյուն Ֆեյսբուք 

Ամուսինների և նրանց ծնողների միջև փոխհարաբերություններն ավելի տանելի դարձնելու մի քանի սկզբունքներ

analitik.am

Անկախ նրանից՝ նորապսակներն առանձին են ապրում, թե՝ ոչ, գործ են ունենում մեկ այլ ընտանիքի հետ: Փոխհարաբերություններն ավելի տանելի դարձնելու համար պահպանեք մի քանի սկզբունքներ, որոնք ձևավորվել են կանանց մոտ տարիների փորձից...

1. Մի՛ քննարկեք ձեր հարազատներին ամուսնու ընտանիքում և թույլ մի՛ տվեք նրանց դա անել:
2. Աշխատեք ինչքան հնարավոր է քիչ բան պատմել ձեր և ձեր հարազատների անցյալից:
3. Երբեք մի քննադատեք ամուսնուն ծնողների ներկայությամբ, որովհետև եթե անգամ համոզված լինեն, որ ճիշտ եք, կսկսեն ատել ձեզ:
4. Բոլոր տեսակի վեճերը, պահանջներն արեք առանց կողմնակի ներկայության:
5. Համոզելու, հարց լուծելու համար մի՛ ներառեք ծնողներին, փորձեք ինքնուրույն:
6. Ոչ մեկի հետ կոնֆլիկտի մի՛ գնացեք, մի՛ ապացուցեք, որ կատուն ճղող հարս եք, արեք ձեր մտածածն առանց երկար-բարակ խոսելու:
7. Եթե չի հաջողվել տվյալ պահին արժանի պատասխան տալ, այլևս մի՛ անդրադարձեք տվյալ խոսակցությանը:
8. Ծնողների հետ կոնֆլիկտի մասին երբեք ամուսնուն առաջինը մի՛ պատմեք:
9. Մի՛ թողեք ձեր փոխարեն պլանավորեն ձեր ընտանիքի հարցերը՝ երբեմն հրաժարվելով անգամ ֆինանսավորումից:
10. Ամուսնու ծնողներից փող ուզեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե անգամ բյուջեն ընդհանուր է, կանացի կենցաղային պահանջմունքերի համար գումարն առանձնացրեք...
Շարունակելի...

Հեղինակ՝ Քրիստինե Բեժանյան

Նույն շարքից