Գլխավոր Մամուլի ակումբ 

Եվ Իրանն էլ կրկին կամք է դրսևորում՝ Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը. իրանագետ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով  անդրադառձավ Իրան-Վեցյակ մեծ համաձայնագրի ստորագրումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին։

Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքների վերաբերյալ կոնկրետ փաստաթղթի ստորագրումը Իրան-Վեցյակ բանակցությունների ավարտից հետո առաջիններից մեկն էր, ինչը վկայում է, որ Հայաստանը եղել ու նոր իրողությունների դեպքում՝ շարունակում է Իրանի համար մնալ կարևոր երկիր:

«Եվ սրանով այն մտահոգությունները, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմից դուրս դալուց հետո հայկական ուղղությունը կկորցնի իր կարևորությունը Իրանի համար, կարծես թե դուրս է գալիս օրակարգից: Եվ Իրանն էլ կրկին կամք է դրսևորում՝ Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը»,- հայտարարեց իրանագետը:

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400 ԿՎ հզորությամբ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի արժեքը մոտ 117,9 մլն. եվրո է, որից մոտ 90 միլիոնը տրամադրում է իրանական կողմը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 18 ամսում:

Իրան–Հայաստան 400 ԿՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է, այն նպատակաուղղված է  Իրանի հետ էլեկտրաէներգիա-գազ փոխանակման ծավալների մեծացմանը: Ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին նվազեցնել   էներգետիկ ընդհանուր ծախսերը՝ մինչև 2036թ:

Ասուլիսին հարց հնչեց, թե ինչ է արվում այս համաձայնագրի իրականացման շուրջ լրացուցիչ երաշխիքներ ստանալու ուղղությամբ, մանավանդ, որ հաղորդվեց, որ  իրանցիներին տարհամոզելու համար Իրան պետք է շտապեին ադրբեջանցի տնտեսական պատվիրակներ: Վարդան Ոսկանյանը կարծում է, որ այս հարցում Հայաստանը չպետք է շտապի, մանավանդ, որ ունի ամուր դիրքեր:

Հիշեցնենք, որ երկրորդ կարևորագույն տնտեսական նախագիծը Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումն է, որը, եթե իրականացվի, ապա դուրս կբերի երկիրը ադրբեջանա-թուրքական մեկուսացումից:

«Կարևոր հանգամանք է այն, որ իրանական կողմը Հայաստանը դիտարկում է նաև այս համատեքստում և եթե Հայաստանն ունի լրացուցիչ ջրային ռեսուրսներ,բնականաբար, դա չի կարող արվել Սևանի հաշվին, որն ինքը ունի իր ջրային պաշարները համալրելու կարիք, բայց եթե Հայաստանն ունի լրացուցիչ ջրային պաշարներ, ապա կարծում եմ, որ Հայաստանը կարող է միանալ Ուրմիայի չորացման դեմն առնելու ծրագրին», -ավելացրեց իրանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նույն շարքից