Հիշում եմ և պահանջում 

Արգենտինաում Ռուբեն Սևակի գործերի հիման վրա երաժշտական ստեղծագործություն են գրել

analitik.am

Արգենտինայում ավանդական դարձած «Encuentros 2015» միջազգային փառատոնի ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից, փառատոնի շրջանակում օգոստոսի 31-ին կայանելու է «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործության պրեմիերան` նվիրված անմեղ նահատակների հիշատակին:

Ստեղծագործության հեղինակներն են արգենտինացի կոմպոզիտորներ Խուան Մարիա Սոլարին և Ռաֆֆի Ավագյանը:

Դեռևս ամիսներ առաջ «Արգենտինայի ժամանակակից երաժշտության» միջազգային հիմնադրամը նրանց առաջարկել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երաժշտական ստեղծագործություն գրել, որը պետք է արտահայտեր հայ ժողովրդի մեկդարյա ցավն ու տառապանքը: Երգահաններն ընտրել են Ռուբեն Սևակի բանաստեղծություններն ու դրանցից մի քանիսի հիման վրա գրել «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործությունը:

 

Նույն շարքից