Հիշում եմ և պահանջում 

Ռիչարդ Հովհաննիսյանը խոսել է Ցեղասպանության պատճառների, հետևանքների վերացման անհրաժեշտության մասին

analitik.am

Բուենոս Այրեսի «Սիրանուշ» կենտրոնում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել տարբեր համալսարանների պատմության ֆակուլտետի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ցեղասպանությունների թեմայով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensacentroArmenia.com.ar-ը, Ռիչարդ Հովհաննիսյանը ուսանողներին է ներկայացրել հայերի կյանքն ու գործունեությունը Օսմանյան կայսրությունում մինչև 1915թ., խոսել է Ցեղասպանության պատճառների, հետևանքների վերացման անհրաժեշտության մասին:

Պատմաբանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել մինչև Հայոց ցեղասպանությունը և դրանից հետո Թուրքիայում հայերի թվաքանակի վերաբերյալ:

Դասախոսության ավարտին ուսանողները դիտել են վավերագրական ֆիլմեր Կայսերիում, Կապադովկիայում և Համշենում ապրող հայերի մասին:

Նույն շարքից